Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում 12-ամյա երեխան գողացել է մոր մեքենան և դրանով 120 կիլոմետր տարածություն անցել

ԱՄՆ-ում 12-ամյա երեխան գողացել է մոր մեքենան և դրանով 120 կիլոմետր տարածություն անցել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միսիսիպի նահանգի Նյու Օհաստա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 12-ամյա տղային, ով գողացել է մոր մեքենան և դրանով 120 կիլոմետր տարածություն անցել:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Ալաբամա նահանգի Մոբիլ շրջանում ծնողների հետ վեճից հետո անչափահասն առանց հարցնելու վերցրել է մեքենայի բանալիները և գնացել: Նա հատել է նահանգի սահմանը, հասել հարևան նահանգ և կանգնել է Նյու Օհաստայի բենզալցակայաններից մեկում` մեքենան լիցքավորելու համար:

Ոստիկանության աշխատակիցները զարմացել են, որ տղան կարողացել է այդքան հեռու գնալ առանց մեքենան վնասելու: «Տպավորված եմ, որ նա 12 տարեկանում կարողացել է Բոբիլից այստեղ հասնել: Դա մեքենայով երկուսուկես ժամվա ճանապարհ է»,- ասել է շրջանի շերիֆ Փերի Միտչ Նոուբելզը:

Իրավապահները հույս են հայտնել, որ ծնողները կպատժեն երեխային նրա արարքի համար: Դեռևս հայտնի չէ` երեխայի արարքը իրավական հետևանքներ կունենա՞, թե ոչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am