Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանում ցանկանում են պատգամավորների համար «բարոյական կոդեքս»  ստեղծել  

Ռուսաստանում ցանկանում են պատգամավորների համար «բարոյական կոդեքս»  
ստեղծել

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատգամավորների և նրանց ընտանիքների անդամների հասարակական վարքագիծը կարող է կարգավորման ենթարկվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնում է RT-ն:

Այս առաջարկով Պետական դումայի ներկայացուցիչ Վյաչեսլավ Վոլոդինին պատրաստվում է դիմել Լենինգրադյան շրջանի օրենսդրական ժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Պետրովը:

 «Բարոյական կոդեքսը», հավանաբար, խորհրդատվական բնույթ կունենա: Փաստաթղթում պատգամավորներին և նրանց հարազատներին խորհուրդ կտրվի հրաժարվել «բիզնես կլաս»-ով թռիչքներից, սոցցանցերում շքեղությունը և իշխանություններին իրենց մոտ լինելը ընդգծելուց: Խորհուրդ կտրվի նաև հրաժարվել ծառայողական դիրքի չպատճառաբանված ցուցադրումից:

 Պետրովը կոդեքսն առաջարկում է ընդունել որպես ներքին նորմատիվային փաստաթուղթ, որին պատգամավորները պարտավոր են ծանոթանալ:

 Դումայի էթիկայի հանձնաժողովի պատգամավորների հարցերով զբաղվող փոխնախագահ Նիկոլայ Իվանովն ընդգծել է, որ ոչ կիրթ վարքագիծ դրսևորելու առավելագույն պատիժը լիագումար նիստերին ելույթ ունենալու հնարավորությունից զրկելն է:

Նա համաձայն է, որ այդ նախաձեռնությունը գոյության իրավունք ունի, սակայն կոդեքսը պատգամավորների ընտանիքների և հարազատների վրա տարածելը  ավելորդ է համարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am