Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի հավաքական է հրավիրվել Կոլումբիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի հավաքական է հրավիրվել Կոլումբիայի առաջնությունում  
հանդես 
եկող ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են Էստոնիայի և Լիտվայի հավաքականների դեմ խաղերի նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հավաքին մասնակցելու հրավեր են ստացել հետևյալ ֆուտբոլիստները.

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Գեղամ Կադիմյան, «Որսկլա» (Ուկրաինա)

Արաս Օզբիլիս, «Շերիֆ» (Մոլդովա)

Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Ռումյան Հովսեփյան, «Բանանց»

Ռոբերտ Դարբինյան, «Շիրակ»

Հայկ Իշխանյան, «Գանձասար-Կապան»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»

Գոռ Մանուկյան, «Փյունիկ»

Սևակ Ասլանյան, «Փյունիկ»


Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից հրավիրվել է նաև Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը՝ կոլումբիական «Բրիակա Չիկո» ակումբից:

Մարկոս Պիզզելլին չի միանա հավաքականին՝ ծնկային հոդի վնասվածքի պատճառով:

Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am