Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Օրական ութ կողոպուտ կատարած հրոսակախումբը ձերբակալվել Է

Օրական ութ կողոպուտ կատարած հրոսակախումբը ձերբակալվել Է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ձերբակալել են այն հրոսակախմբի անդամներին, որն ավելի քան 1,5 հազար կողոպուտ Է կատարել կես տարվա ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 16-ին այս մասին հաղորդվում Է Twitter-ում Ազգային ժանդարմերիայի Էջում:

Կարգի պահապանների տեղեկատվությամբ՝ խմբում եղել Է 20 մարդ, նրանց կալանքի տակ են վերցրել երկու գործողությունների ընթացքում: Հանցագործները գործել են երկրի հարավում՝ Պերպինյանի եւ Կաննի միջեւ եւ վեց ամսում կատարել են հազար հինգ հարյուրից ավելի կողոպուտ, այսինքն՝ միջին հաշվով օրական շուրջ ութ կողոպուտ: Ընդհանուր առմամբ չարագործներից առգրավել են ավելի քան 1100 ոսկերչական իր, լյուքս բրենդների 40 ձեռքի ժամացույց եւ 6,5 կիլոգրամ ոսկի: Նաեւ հրոսակախմբի անդամների մոտ հայտնաբերել են 37 հազար եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am