Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանական հետախուզությունը կսկսի ուսումնասիրել Ադրբեջանի նախագահական ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիոն գործարքները

Բրիտանական հետախուզությունը կսկսի ուսումնասիրել Ադրբեջանի նախագահական 
ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիոն գործարքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Բրիտանիայի հետախուզությունը և Ազգային հանցավորության գործակալությունը սկսելու է վերահսկել և քննություն իրականացնել կոռուպցիոն գործարքներ իրականացնելու մեջ կասկածվող անձանց ֆինանսական և գործարար վարքագծի շուրջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Ազատություն ռադիոկայան»-ի բրիտանական աղբյուրի փոխանցմամբ, գաղտնի հետաքննության է ենթարկվելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողմից այդ երկրում իրականացվող բիզնես-կոմերցիոն գործունեությունը:

Ադրբեջանում իշխող Ալիևյան ընտանիքի կողմից փողերի լվացման մասին անընդհատ նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: 

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման (Organized Crime and Corruption Reporting Project) նախագիծը 2017 թ. ամռան վերջին  հրապարակել էր տեղեկություն, ըստ որի Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ: Նշվում է, որ գումարի մեծ մասը վճարվել է լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին: Վճարման սխեման հատկապես հաջող է անցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում 2013 թվականին Ադրբեջանի համար խիստ կարևոր զեկույցի քվեարկության ժամանակ: Այդ քվեարկությունը կապված է Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am