Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լիբանանում ձեռք են բերվել պայմանավորվածություններ. Կարեն Կարապետյանը տվեց հանձնարարականներ

Լիբանանում ձեռք են բերվել պայմանավորվածություններ. Կարեն Կարապետյանը տվեց 
հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում  ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում առևտրատնտեսական համագործակցության ոլորտում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ այցի շրջանակներում, տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանն Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման, նախարարներին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարման ուղղությամբ և կառավարության աշխատակազմ ներկայացնել՝ Հայ-Լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների օրակարգային հարցերի ձևավորման, ինչպես նաև քննարկել Հայ-Լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ։

«Այստեղ պետք է հստակ ձևակերպել և ձևավորել  ժամկետները այն բիզնեսմենների հետ, որոնց հետ պայմանավորվել ենք կազմակերպել այցեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]