Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է գյուղի կանանց առաջխաղացմանը նվիրված միջոցառմանը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է գյուղի կանանց առաջխաղացմանը 
նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի բացման շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցչությունը Հայ օգնության Միության հետ մարտի 12-ին կազմակերպել է «Գյուղական բնակավայրերի կանանց և աղջիկների տնտեսական և սոցիալական հնարավորությունները» խորագրով միջոցառում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ելույթներ ունեցան Հայ օգնության միության կենտրոնական վարչության փոխնախագահ Նիրի Դերդերյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունների, քաղաքականության և տվյալների բաժնի ներկայացուցիչ Թոբի Ուիքսը և Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամի ներկայացուցիչ Արազ Չիլոյանը:

Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի կառավարության նախաձեռնած մի շարք գործադիր և օրենսդրական բարեփոխումներին և ազգային գործողությունների ծրագրերին` ուղղված գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման ապահովմանը` կարևորելով ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունն ու համագործակցությունը: Դեսպանը բարձր գնահատեց Հայ օգնության միության, Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամի ջանքերն ու նվիրումը և կոչ արեց նրանց շարունակել ծրագրերն ու իրենց կարևոր առաքելությունը Հայաստանի գյուղական բնակավայրերի կանանց առաջխաղացման կարևոր գործում:

Միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ի անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՄԱԿ-ի հիմնադրամների և ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am