Կոնստանտին Կոսաչովը Հայաստանին ռազմավարական դաշնակից ընկալելու հարցում ՌԴ հասարակությունում կոնսենսուս է նկատում
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը վստահեցնում է, որ Ռուսաստանը Հայաստանն ընկալում է որպես իր ռազմավարական դաշնակից: Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Կոսաչովը նշեց, որ այդ հարցում ռուսական հասարակության մեջ կա կոնսենսուս:
«Սա մեր երկրի բարձրագույն ղեկավարության, խորհրդարանի, կառավարության դիրքորոշումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կոնստանտին Կոսաչովը` պատասխանելով հարցին, թե Ռուսաստանում անընդհատ հայտարարում են, որ Հայաստանին համարում են ռազմավարական գործընկեր, սակայն ՌԴ-ում աշխատող հայերը հաճախ բախվում են տարբեր խնդիրների:
Նա վստահեցրեց, որ առանձին չլուծված հարցերը խտրական վերաբերմունքի հետևանք չեն: Կոսաչովի գնահատմամբ` այդ հարցերը լուծվում են համապատասխան եղանակներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում