Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Թիլերսոնը լքում Է Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնը


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեքս Թիլերսոնն ազատված Է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից, նրա փոխարեն կնշանակվի Մայք Պոմպեոն, որը մինչ օրս Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենն Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին իր Twitter-ում գրել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոն կդառնա մեր նոր պետքարտուղարը: Նա ֆանտաստիկ աշխատանք Է կատարելու: Շնորհակալություն եմ հայտնում Ռեքս Թիլերսոնին աշխատանքի համար»,-նշել Է ամերիկյան վարչակազմի ղեկավարը:

Պոմպեոյի թեկնածությունն այժմ պետք Է հաստատվի ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից: Ամերիկյան ԶԼՄ-ները քանիցս հայտնել են, որ Թրամփը հիասթափված Է պետքարտուղար Թիլերսոնի աշխատանքից, եւ որ Թիլերսոնը պատրաստ Է թողնել այդ պաշտոնը: Պետքարտուղարի հնարավոր թեկնածուների թվում նշում Էին Պոմպեոյին, ինչպես նաեւ ՄԱԿ-ին առընթեր Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: Ընդ որում՝ Պետդեպը եւ Թիլերսոնն ինքն ամեն անգամ հերքում Էին նախագահի հետ նրա կոնֆլիկտի վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP



Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ