Գազայի հատվածում պայթյուն Է որոտացել Պաղեստինի վարչապետի ավտոշարասյան մոտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում պայթուցիկ սարք Է գործել Պաղեստինի վարչապետ Ռամա Համդալլայի ավտոշարասյան մոտ, որն ինքը չի տուժել եւ շարունակել Է նախանշված երթուղին: Այ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի ոստիկանությունը:
Միջադեպը հղի Է պաղեստինյան ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումների միջեւ հարաբերությունների սրմամբ, որոնք երկխոսություն են վարում տասնամյա երկպառակության հաղթահարման եւ պաղեստինյան քաղաքական համակարգի ամբողջականույթան վերականգնման շուրջ:
«Պայթյունը տեղի Է ունեցել այն ժամանակ, երբ վարչապետի ավտոշարասյունն ընթանում Էր Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Բեյթ-Խանունա քաղաքում: Զոհեր չկան: Ավտոշարասյունը շարունակել Է պլանավորված երթուղին»,-ասված Է տեղի ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Իյադ ալ Բուզումի հայտարարության մեջ: Համդալլան, որը միջատարածք Է ժամանել Հորդանան գետի Արեւմտյան ափից, տեղական ԶԼՄ-ների տվյալներով, կատարում Է այցի ծրագիրը եւ արդեն մասնակցել Է ջրամաքրիչ կայանի բացմանը:
Պաղեստինյան ազգային վարչակազմը պատահածը համարել Է «վախկոտ հարձակում» եւ դրա պատասխանատվությունը դրել Է ՀԱՄԱՍ ընդդիմադիր իսլամիստական շարժման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում