Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է սկսել Ադրբեջանում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է սկսել Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մարտի 9-ին պաշտոնապես մեկնարկել է ապրիլի 11-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Քորին Յոնկերի գլխավորած առաքելության թիմը բաղկացած է 10 հիմնական փորձագետներից, ովքեր գործելու են Բաքվում, և 20 երկարաժամկետ դիտորդներից, ովքեր մարտի 15-ից տեղակայված են լինելու ողջ երկրի տարածքում: Բացի այդ, ԺՀՄԻԳ-ը 280 կարճաժամկետ դիտորդ կունենա, ովքեր ընտրության օրը մոնիթորինգի կենթարկեն գործընթացը: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն Ադրբեջան է ուղարկելու փորձագետների և երկարաժամկետ դիտորդների 19 երկրից:

Առաքելությունը կուսումնասիրի, թե որքանով է հանրաքվեն համապատասխանում ԵԱՀԿ հանձնառություններին, միջազգային պարտավորություններին և ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը: Դիտորդները կհետևեն թեկնածուների գրանցմանը ընթացքին, քարոզարշավին, կիրականացնեն ԶԼՄ-ների դիտարկում:  

Դիտորդական առաքելության անդամները կհանդիպեն իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, մեդիայի և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ:

Ընտրությունների օրը նրանք մոնիթորինգի կենթարկեն ընտրատեղամասերի գործունեությունը, քվեարկության ընթացքը, քվեաթերթիկների հաշվարկը և արդյունքների ներկայացումը: Նրանց կմիանան նաև ԵԽԽՎ և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց կհրապարակի վերջնական զեկույցն Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am