Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մխիթարյանը հավակնում է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Մխիթարյանը հավակնում է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 
կոչմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի համար պայքարում են 4 ֆուտբոլիստ` Հենրիխ Մխիթարյանը («Արսենալ»), Վալոն Բերիշան («Զալցբուրգ»), Մարսելոն («Լիոն») և Վիկտոր Ցիգանովը («Դինամո»):

Քվեարկությունը կավարտվի մարտի 10-ին:

Քվեարկել այստեղ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում հաղթեց «Միլան»-ին (0:2): «Սան Սիրո» մարզադաշտում կայացած խաղի 14-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հարվածով առաջ մղեց «Արսենալ»-ին՝ խփելով նաև իր առաջին գնդակը «զինագործների» կազմում: «Զինագործները» ընդմիջման գնացին ևս մեկ անգամ գրավելով «ռոսոներների» դարպասը: Ստանալով Օզիլի փոխանցումը՝ հաշվի տարբերությունը կրկնապատկեց Ռեմզին: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am