Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի վարչությանը 2017-ին զբոսաշրջությանն ուղղված մեծ ծավալի գործունեություն է իրականացրել
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաք Երեւան 2017 թվականի ընթացքում 1 միլիոն 494 հազար 777 զբոսաշրջիկ է այցելել, ինչը 18.7 տոկոսով ավելի է 2016 թվականի գրանցված ցուցանիշից:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի վարչությանը 2017 թվականի ընթացքում զբոսաշրջությանն ուղղված մեծ ծավալի գործունեություն է իրականացրել: «Մեր մայրաքաղաք Երեւանն ընդգրկված է աշխարհի անվտանգ քաղաքների շարքում: Երեւանցիներն էլ առանձնանում են հյուրընկալությամբ»,-ասաց նա:
Օրբելյանի խոսքով`2017 թվականին մայրաքաղաքում ավելացել է հյուրանոցների քանակը: Երեւանի մասին հոդվածներ են տպագրվել տարբեր միջազգային ամսագրերում: Բավական վերջերս կայացել է վրացական կողմի հետ համատեղ իրականացրած «Ես գնում եմ Երեւան» ֆիլմի պրեմիերան: «Մենք փորձում ենք Երեւանը դիրքավորել որպես ժամանցային եւ հետաքրքիր պատմամշակութային մի վայր: Մեր գլխավոր նպատակներից է զարգացնել իրադարձային զբոսաշրջությունը մայրաքաղաքում»,-հավելեց Օրբելյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում