Երևանում՝ 11:07,   11 Հունիս 2024

Ֆրանսիայի փողոցներում հետամտումները կպատժվեն 90 եվրո տուգանքով

Ֆրանսիայի փողոցներում հետամտումները կպատժվեն 90 եվրո տուգանքով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդիկ, որոնք անվայել վարքագիծ կդրսեւորեն Ֆրանսիայի փողոցներում, կպատժվեն տուգանքով 90 եվրոյի չափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին հայտարարել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն:

«Դրա համար տուգանքը կլինի 90 եվրո»,- ասել Է Գրիվոն BFMTV հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե կարող Է արդյոք նա հաստատել փողոցում հետամտումների համար տուգանքի սահմանումը: Ի պատասխան հաղորդավարի այն մեկնաբանությունների, թե եվրոպական այլ երկրներում, մասնավորապես, Պորտուգալիայում եւ Բելգիայում, նման պատիժը սահմանված չԷ, Գրիվոն նշել Է, որ Ֆրանսիան հնարավորություն ունի օգտվել արտասահմանյան գործընկերների բացասական փորձից:

«Հիշեցնեմ, որ Ֆրանսիայի Իլ դե Ֆրանս մայրաքաղաքային տարածաշրջանում կանանց 90 տոկոսը, որոնք օգտվում են հասարակական տրանսպորտից, նշել են, որ դարձել են կա՛մ ֆիզիկական, կա՛մ խոսքային բռնության, կա՛մ տարակերպ հետամտումների զոհեր»,-ասել Է Գրիվոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am