Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Մեկնարկել են Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները


ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեկնարկել են Քարվաճառ-Նորաբակ-Սոթք՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային երրորդ ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանն՝ ավելացնելով, որ այժմ կատարում են գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն:

«Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այսպիսով, կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային ճանապարհը, որն Արցախը կկապի մայր հայրենիքի հետ»,- նշել է քաղաքաշինության փոխնախարարն՝ ավելացնելով, որ այս պահին կատարվում է խորքային և մակերևութային ուսումնասիրություն՝ ջրահեռացման համակարգերի, անհրաժեշտ ենթակառույցների, ինժեներական և արհեստական կառուցվածքների տեղադրման` ճիշտ լուծումներ տալու ուղղությամբ:

Նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն, ըստ մեր զրուցակցի, կընթացքավորվեն եղանակի տաքացման հետ, որը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ