Սաուդյան Արաբիան գերքաղաք կկառուցի Եգիպտոսում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան մեգաքաղաք կկառուցի Եգիպտոսի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNBC-ն՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հայտարարությունը:
Նա նախագծի մասին ազդարարել Է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո: Քաղաքը կտեղավորվի Սինայի թերակղզու հարավում: Նախագծի համար կստեղծեն զարգացման հիմնադրամ 10 մլրդ դոլար ծավալով: Գերքաղաքի կառուցման գործարքի մասին հայտարարվել Է Եգիպտոսում նախագահական ընտրություններից երեք շաբաթ առաջ, որոնցում աս Սիսին առաջադրված Է երկրորդ ժամկետով: 2017 թվականի հոկտեմբերին Մուհամադ բեն Սալման ալ Սաուդը հայտարարել Էր Սաուդյան Արաբիայում, Կարմիր ծովի ափին, NEOM ինովացիոն քաղաքի կառուցման պլանների մասին:
Քաղաքի մակերեսը կկազմի 26 հազար քառակուսի կիլոմետր եւ կընդգրկի միանգամից մի քանի կղզի: Քաղաքը կկառուցվի թագավորության հյուսիս-արեւմուտքում. Սինայի թերակղզու եգիպտական տարածքից այն կբաժանի Կարմիր ծովի ծոցը: Սկզբնական փուլում քաղաքի կառուցման նախագծի իրականացման գործում կներդնեն 500 մլրդ դոլար: Պլանը ներառում Է Կարմիր ծովի վրայով կամրջի կառուցում, որը կմիացնի Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում