Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայտարարվել են 2018 թվականի սկզբի լավագույն ռեփ-հիթերը

Հայտարարվել են 2018 թվականի սկզբի լավագույն ռեփ-հիթերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Esquire հանդեսը կազմել Է լավագույն հիփ-հոփ կոմպոզիցիաների ցուցակը, որոնք թողարկվել են 2018 թվականի սկզբին: Երաժշտական քննադատները ցուցակում առաջինը նշել են ռեփեր Դրեյքի (իսկական անունը՝ Օբրի Գրեմ) God’s Plan թրեքը եւ հոլովակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նաեւ ցուցակում տեղ են գտել Mozzy կատարողի Seasons թրեքը, որը դարձել Է «Սեւ հովազ» գերհերոսական բլոքբասթերի սաունդթրեքը, ռեփեր Migos-ի Made Men թրեքը, Rae Sremmurd-ի Powerglide թրեքը եւ JPEGMAFIA-ի Macaulay Culkin երգը, որտեղ երաժիշտը թվարկում Է 2017 թվականին զվարճալիքների աշխարհի բոլոր թրենդները: Բացի այդ, ցուցակում տեղ են գտել ռեփեր SAINt JHN-ի I Heard You Got Too Litt Last Night-ը, SOB X RBE կոլեկտիվի Lifestyle կոմպոզիցիան եւ CupcakKe սեւամորթ կին ռեփերի Cartoons թրեքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am