Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները


ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտքաին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եմենի հարցով բանաձևի առնչությամբ ՌԴ-ի կողմից վետոյի կիրառման հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ը, այս մասին տեղեկացրել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին:

«Խոսակցության ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև Եմենի հարցով Ռուսաստանի կողմից կիրառած վետոյի հարցը»,- նշել է Քասեմին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ