Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ելք»-ը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներից երկուսին դեմ է քվեարկել, մյուսներին՝ ազատ

«Ելք»-ը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներից երկուսին դեմ է 
քվեարկել, մյուսներին՝ ազատ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնում Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի թեկնածությանը դեմ է քվեարկել, իսկ մյուս երեք թեկնածուների քվեարկությունը խմբակցությունում ազատ է թողնվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Երիտասարդ սերնդի ներկայացուցիչների քվեարկության հարցում մենք խմբակցությանն ազատ թողնելու որոշում ենք կայացրել, որովհետև տարբեր կարծիքներ կային, դրա համար որոշեցինք ազատ թողնել, ինչը նշանակում է, որ կարող են և կողմ քվեարկել, և դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Ազգային ժողովում ավարտվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկությունը:

Իշխող կոալիցիան ներկայացնող խմբակցությունները՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ներկայացրել են Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները:

Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունն առաջադրվել է 5-ամյա, իսկ Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունը՝ եռամյա ժամկետով: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:30-ին և կավարտվի ժամը 11:30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am