Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Մահացել Է բոնդապատումի ռեժիսոր Լյուիս Գիլբերտը


ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնակոյում կյանքի 98-րդ տարում մահացել Է բրիտանացի ռեժիսոր Լյուիս Գիլբերտը, որը նկարահանել Է բոնդապատումի երեք մասերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կինոասքի պաշտոնական Twitter-ում:

«97 տարեկան հասակում վախճանվել Է բրիտանացի ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Լյուիս Գիլբերտը: Գիլբերտը նկարահանել Է Բոնդի մասին երեք ֆիլմերը. «Ապրում ես լոկ երկու անգամ» (1967), «Լրտեսը, որն ինձ սիրում Էր» (1977) եւ «Լուսնային արշավորդը» (1979): Այս ողբերգական պահին մեր բոլոր մտքերն ընտանիքի հետ են»,- ասված Է միկրոբլոգում:

Լյուիս Գիլբերտը ծնվել Է 1920 թվականին Միացյալ Թագավորությունում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա սկսել Է գրել սցենարներ եւ նկարահանել վավերագրական կինո: Նրան մեծ հռչակ բերեց «Էլֆի» կատակերգությունը, որում գլխավոր դերը խաղացել Է Մայքլ Քեյնը, ինչպես նաեւ 007 գործակալի մասին կինոնկարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ