Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՊՆ կենտրոնական ապարատի կառույցները մասնակցել են մարտավարաշարային պարապմունքների

ՊՆ կենտրոնական ապարատի կառույցները մասնակցել են մարտավարաշարային 
պարապմունքների

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՊՆ կենտրոնական ապարատի կառույցների հետ փետրվարի 27-ին անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարապմունքների շրջանակում վաղ առավոտյան հայտարարվել է ուսումնական տագնապ, անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:

Ուսումնական պարապմունքի նպատակն էր ամրապնդել ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմի տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման ժամանակ, բարձրացնել ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության աստիճանը:

Ողջունելով անձնակազմին ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ընդգծել է զինված ուժերում մարտավարաշարային պարապմունքների անցկացման կաևորությունը և հորդորել է չթուլացնել զգոնության աստիճանը` անհրաժեշտության դեպքում ծառայողական գործառույթները ժամանակին և օպերատիվորեն կատարելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am