Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետը ԱՄՆ-ում հատուկ հյուրընկալման է արժանացել նախագահ Թրամփի և հայ համայնքի կողմից

Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետը ԱՄՆ-ում հատուկ հյուրընկալման է 
արժանացել նախագահ Թրամփի և հայ համայնքի կողմից

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Միացյալ Նահանգներում հատուկ հյուրընկալման է արժանացել ոչ միայն նախագահ Դոնալդ Թրամփի, այլեւ՝ ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:  Նա Վաշինգտոն էր ժամանել իր երկրի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի պաշտոնական պատվիրակության կազմում:

«Ես ներկայացնում եմ մեր երկրի ամենամեծ նահանգը, բայց երբեք չեմ մոռանա, ամեն օր հայությունս կզգամ», - ասել է Գլեդիս Բերեջիկլյանը, ով Վաշինգտոնում գտնվող Արամյան տանը իր կյանքի ճանապարհի մասին է պատմել երիտասարդներին:

«Հայ լինելը հեշտ չէ, մեր պայքարը հեշտ չէ, բայց բոլորս նույն քայլերով առաջ կգնանք, աշխարհի չորս կողմը մեծ ընտանիք ունենք, եւ իսկապես դա զգում եմ»,-ներկայացրել է նա:

Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի խոսքով՝ Ավստրալիայի 50-հազարանոց հայ համայնքը շուրջ կես դարի պատմություն ունի ու թեեւ ԱՄՆ-ի համայնքի նման ազդեցիկ չէ, այնուամենայնիվ, կարեւոր դեր է խաղում երկրի կյանքում: «Հայերը միշտ շնորհակալ են այն երկրներին, որոնք պատմության ծանր պահին ապաստան են մեզ տվել եւ ի պատասխան գործով են հայտնել երախտագիտությունը», - ասել է  Գլեդիս Բերեջիկլյանը՝ հավելելով, որ այսօր Ավստրալիայի առաջատար բժիշկների թվում շատ են նաեւ հայերը:

Ինչ վերաբերում է արտերկրում հայկական մշակույթի ու լեզվի պահպանությանը, ապա այդ գործում իր կյանքում հիմնական դերը խաղացել է ընտանիքն ու հայ համայնքը: «Որեւէ երկրում կարող եք ապրել, բայց շատ կարեւոր է, որ մեր հայապահպանման պայքարը շարունակվի»,-եզրափակել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am