Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել Երևանի 2018թ. շախմատի պատանեկան առաջնության հաղթողներին


ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Երևանի 2018թ. շախմատի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, յոթ տարիքային  խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել են 476 պատանիներ և աղջիկներ՝ նախորդ տարվա 229 մասնակցի փոխարեն:

Շախմատի 2018թ. Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներն ու մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Առաջնության կազմակերպմանը մեծապես օժանդակելու, ինչպես նաև ամենաշատ թվով մասնակիցներ ու սաներ հայտավորելու համար էլ Հայաստանի շախմատի ակադեմիան, Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցն ու մի շարք անձինք պարգևատրվել են Երևանի շախմատի ֆեդերացիայի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Հարկ է նշել, որ առաջնության արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբից համապատասխան թվով մասնակիցներ իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի պատանիների և աղջիկների 2018թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ