Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արտաշատի երկրապահները և քաղաքապետարանի պաշտոնյաները մասնակցեցին Անդրանիկ Օզանյանի 153-ամյակի տոնակատարությանը

Արտաշատի երկրապահները և քաղաքապետարանի պաշտոնյաները մասնակցեցին Անդրանիկ Օզանյանի 153-ամյակի տոնակատարությանը

ԱՐՏԱՇԱՏ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատում նշվեց մեծ հայդուկապետ Անդրանիկ Օզանյանի 153-ամյակը: Փետրվարի 25-ին Երկրապահ կամավորականների միության Արտաշատի քաղաքային կառույցի ղեկավար Մնացական Մարգարյանը, ԵԿՄ անդամները, քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, փոխքաղաքապետ  Լյովա Ավետյանը համաքաղաքացիների հետ հանդիսավոր երթով շարժվեցին Արտաշատի հրապարակ: Մեծ հայդուկապետի կիսանդրու մոտ պատվո պահակ էին կանգնել պատանի երկրապահները՝ եռագույն դրոշներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մնացական Մարգարյանը, բացելով Անդրանիկ Օզանյանի 153-ամյակի միջոցառումն, ասաց. «Անդրանիկը հայ ազգի լեգենդն է, բոլոր ֆիդայինների ղեկավարն ու առաջնորդը, անմրցելի ստրատեգ, որ ճակատամարտեր է ավարտել առանց պարտության: Նա ազատատենչ ոգով դաստիարակեց եւ այժմ էլ շարունակում է դաստիարակել ողջ հայ ազգին: Հայոց ազգի եզակի զավակը, որի համար ազգի փրկությունից ու հայրենիքի շահից բացի այլ շահ չկար»:

Կիսանդրու մոտ հանդիսավոր խոնարհումից, ծաղիկներ դնելուց հետո թափորը շարժվեց կայարանամերձ հրապարակ, ուր կանգնած է մյուս հայդուկապետի՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտ: Ներկաները խոնորհեցին ծաղիկներ, հնչեցին հայրենասիրական երգեր:

Այնուհետեւ, քաղաքապետ Կարեն Բենիամինյանը եւ կառույցի մյուս աշխատողներն այցելեցին Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաքելական եկեղեցի: Տեղի ունեցավ մոմավառություն մեծ հայդուկապետի, ֆիդայինների եւ մերօրյա հերոսների հոգու հանգստության համար: Եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Երվանդ քահանա Բաբայանը կատարեց Անդրանիկ Օզանյանի հոգեհանգստի կարգ: 

 

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am