Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Զորավար Անդրանիկի հիշատակին

Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Զորավար Անդրանիկի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների ու բազմաթիվ քաղաքացիների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Զորավարի հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին և Անհայտ զինվորի հուշաքարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am