Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սոմալիի մայրաքաղաքում պայթյուններն առնվազն 18 մարդու կյանք են խլել

Սոմալիի մայրաքաղաքում պայթյուններն առնվազն 18 մարդու կյանք են խլել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում փետրվարի 23-ին երկու պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ալ-Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ պայթեցվել են ականապատ մեքենաներ: Նրանցից մեկը պայթել է նախագահական պալատի, մյուսը՝ հյուրանոցի մոտակայքում: Պայթյուններին հաջորդել են կրակոցներ: Վիրավորվել է 20 մարդ:

Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ծայրահեղական իսլամիստական «Աշ-Շաբաբ» կազմակերպությունը, որը սերտ կապերի մեջ է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ: «Աշ-Շաբաբ»-ը պայքար է մղում Սոմալիի իշխանությունների դեմ և խոչընդոտում է ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am