Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները կողմ են «Սումգայիթյան ոճրագործությունների 30-րդ տարելիցի մասին» հայտարարության նախագծին

Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները կողմ են «Սումգայիթյան 
ոճրագործությունների 30-րդ տարելիցի մասին» հայտարարության նախագծին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 23-ին հրավիրել էր արտահերթ նիստ՝ քննարկելու հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ հայտարարության նախագիծը:

 Նիստի հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ԱԺ բոլոր խմբակցությունները կողմ են «Սումգայիթյան ոճրագործությունների 30-րդ տարելիցի մասին» հայտարարությունն ընդունելուն: Նրա դիտարկմամբ՝ հայտարարությունը վերնագրված է Սումգայիթյան ոճրագործությունների անվանմամբ, բայց այնտեղ ներառված են Ադրբեջանի կողմից դրսևորված հայատյացության այլ դեպքեր եւս:

«Հայտարարության մեջ տեղ են գտել նաեւ Բաքվում և Շուշիում եղած ջարդերն ու առ այսօր տեղի ունեցող իրադարձությունները։ Փաստերը վկայում են, որ Ադրբեջանում հակահայկական քաղաքականությունը պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն է, որն ուղեկցվում է միջազգային իրավունքների, հատկապես հումանիտար իրավունքի խախտմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ գայթակղությունը մեծ էր ավելի կոշտ որակումներ տալ, սակայն  իրենք պահպանել են թե իրավական, թե քաղաքական լեզուն: Նա շեշտեց, որ հայտարարությունը մեծ մասամբ ուղղված է հենց արտաքին լսարանին:

«Հայտարարությունը նպատակ ունի լայն միջազգային հանրությանը տեղեկացնել՝ ակնկալելով, որ այն պատշաճ գնահատականի կարժանացնի փաստարկված իրադարձությունները»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նման քաղաքական հայտարարության անհրաժեշտություն կա, եւ որ այն կազմելուց առաջ խորհրդակցել են փորձագիտական հանրության հետ:

Հայտարարության նախագիծը Ազգային ժողովում կքննարկվի փետրվարի 28-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am