Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դանիան 27 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնություն կհատկացնի Վրաստանին

Դանիան 27 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնություն կհատկացնի Վրաստանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի կառավարությունը «հարեւանության ծրագրի» շրջանակներում Վրաստանին ֆինանսական օգնություն կհատկացնի 27 մլն եվրոյի չափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին հայտնել Է Վրաստանի ԱԳ նախարարությունը՝ ամփոփելով նախօրյակին ուշ երեկոյան Թբիլիսիում երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ Միխայիլ Ջանելիձեի եւ Անդերս Սամուելսենի հանդիպման արդյունքները:

Ինչպես նշել են գերատեսչությունում, Ջանելիձեն շնորհակալություն Է հայտնել Դանիային «այս որոշման եւ Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու համար»:

«Դանիայի հարեւանության ծրագիրը» եւ հատկացված 27 մլն եվրոն կնպաստեն Վրաստանում ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսությանի կայուն զարգացմանը»,-հայտարարել Է նախարարը:

Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը Վրաստանում Է գտնվում իր առաջին պաշտոնական այցով: Այցը կտեւի երկու օր (փետրվարի 22-23-ը), դրա շրջանակներում Սամուելսենը հանդիպում կունենա նաեւ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, կառավարության առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am