Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրաձիգները Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 8-րդն են  

Հրաձիգները Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 8-րդն են

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 16-ին Հունգարիայի Դյոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 10 մ, օդամղիչ հրացան երիտասարդների թիմային վարժությունում Նարեկ Ադամյան, Հայկ Բաբայան և Վրեժ Թորոսյան հայկական եռյակը, ընդհանուրը խոցելով 926,5 միավոր, գրավել է 8-րդ տեղը:
Փետրվարի 23-ին տեղի կունենան 10 մ, օդամղիչ հրացան, տղամարդկանց և կանանց վարժությունները, 10 մ, օդամղիչ ատրճանակ, խառը թիմային վարժությունը և 10 մ, վազող թիրախ երիտասարդ տղաների վարժությունը:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանից մասնակցում է 14 մարզիկ, ահա նրանք. հրացան զենքաձև՝ Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր, Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան, Նարեկ Ադամյան, Իրինա Լաուեր (Աղաջանյան), Մարիամ Միքայելյան, Ալլա Պողոսյան, ատրճանակ զենքաձև՝ Նորայր Առաքելյան, Էլմիրա Կարապետյան, Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան վազող թիրախ զենքաձև՝ Լիլիթ Մկրտչյան և Հովհաննես Մարգարյան:
Մրցման առաջին օրը պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայկ Բաբայանը նվաճել է պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր և գրավել 5-րդ տեղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am