Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների փետրվարի 21-ի ամփոփագիրը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների փետրվարի 21-ի ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների փետրվարի 21-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ փետրվարի 21-ին, ժամը 23.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 3.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 34 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 33-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան քարշակելու ժամանակ վերջինիս է բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա:
«Նիսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ց230» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան 58-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը շտապօգնության խմբի կողմից տեղում ստացել է բուժօգնություն: 
Կատարվում է քննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վարդենիսի Չարենցի փողոցում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և «ՎԱԶ-2106»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am