Ամերիկացի ռեփերը բարձրացել Է ստրատոսֆերա եւ երաժշտություն միացրել
17:33, 22 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեփեր Փրեսթոն Օշիտան, որը հանդես Է գալիս Towkio կերծանվամբ, բարձրացել Է ստրատոսֆերա, որպեսզի այնտեղից թողարկի իր դեբյուտային ալբոմը՝ WWW-ը: Նրան 30 կիլոմետր բարձրության վրա Է հասցրել հատուկ պատիճախցիկը, որն ամրացված Է եղել հելիումով լցված գնդին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Pitchfork-ը:
Սարքին ամրացրել են մի քանի դինամիկներ, որպեսզի ստրատոսֆերա հասած արտիստը կարողանա հնչեցնել ալբոմի թրեքները:
Իր թռիչքին վերաբերող լուսանկարներն ու տեսագրությունները երաժիշտը հրապարակել Է Instagram-ում: «Մենք դա արեցինք: Բառերով անկարելի Է նկարագրել, թե ինչ եմ ես զգում»,- մեկնաբանել Է նա փոստերից մեկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում