Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փայտե տաղավարը կառուցվում է «Քարերի Սիմֆոնիա»-ից 12 մետր հեռավորության վրա. նոր մանրամասներ

Փայտե տաղավարը կառուցվում է «Քարերի Սիմֆոնիա»-ից 12 մետր հեռավորության 
վրա. նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանական տեսուչները  կատարել են ուսումնասիրություն Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում և փաստել, որ փայտե տաղավարը կառուցվում է հուշարձանից 12 մետր հեռավորության վրա, որը հանդիսանում է սեփական տարածք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԲՆ աշխատակազմի  տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի  վարչության պետ Արմեն Վարդանյանը:

 Նրա խոսքով`այս «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա» հուշարձանի մոտից վերադարձել են:  Նախնական տեղեկությունների համաձայն` շինությունը կառուցվում է սեփական տարածքում, որը չի հանդիսանում բնության հատուկ պահպանվող տարածք: Շինությունը  գտնվում է «Քարերի Սիմֆոնիա» հուշարձանից 12 մետր հեռավորության վրա: Անձը սեփականության իրավունք ստացել է դեռևս 2008 թվականին: Իսկ համացանցում շրջանառվող լուսանկարը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ շինությունը գտնվում է  հենց «Քարերի Սիմֆոնիա» հուշարձանի տարածքում»,- ասաց  Վարդանյանը:

Այս պահին պատրաստվում են այնտեղ այցելել նաև Բնապահպանության փոխնախարարը և  Կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետը` տեղում ուսումնասիրություններ կատարելու համար:

Հունվարի 22-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգել էին բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինարարական աշխատանքի մասին: Նրանք լուսանկարներ էին տարածել  և նշել, որ տեղյակ չեն, թե ովքեր են կառուցողները, և, ընդհանրապես, ինչ է կառուցվում բնական հուշարձանի տարածքում: Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը նշեց, համայնքի բնակչի սեփականություն  հանդիսացող տարածքում ոչ հիմնական շինություն է կառուցվում` փայտից տաղավարներ, որը «Քարերի Սիմֆոնիա»-ի դիմացի ճանապարհի մյուս կողմում է գտնվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am