Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ ժողովրդի գանձարանում ամենաթանկ գանձը հայերենն է. Հրանուշ Հակոբյան

Հայ ժողովրդի գանձարանում ամենաթանկ գանձը հայերենն է. Հրանուշ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեքիաթի սրահում կազմակերպված հեքիաթապատումին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սփյուռքի նախարարը հանդիպում ունեցավ Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 դպրոցի երրորդ և չորրորդ դասարանների աշակերտների հետ, զրուցեց մայրենի լեզվի մասին, լսեց նրանց մտահոգությունները հայոց լեզվի մաքրության վերաբերյալ: Նա հիացավ մայրենիի մասին երեխաների բազմակողմանի գիտելիքներով: Երեխաները արտասանեցին հայոց լեզվին նվիրված բանաստեղծություններ:

«Հայ ժողովրդի գանձարանում ամենաթանկ գանձն է հայերենը, և մեզանից յուրաքանչյուրի պարտքն է պահել, պահպանել ու զարգացնել այն»,- ասաց նախարարը:

Այնուհետև Հրանուշ Հակոբյանը երեխաների խնդրանքով ընթերցեց Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործություններից:

Նախարարը հորդորեց դպրոցում լավ սովորել բոլոր առարկաները, բայց առանձնակի սիրով ու հոգածությամբ կիրառել մայրենին, լսել ծնողների խորհուրդները և դառնալ լավ մարդ, լավ մասնագետ, լավ զավակ ու լավ հայ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am