Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Աշտարակ կաթ»-ից տուժած տնտեսավարողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև

«Աշտարակ կաթ»-ից տուժած տնտեսավարողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության շենքի առջև «Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունից տուժած տնտեսավարողները բողոքի ակցիա են իրականացնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նրանք նում են, որ շուտով պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2016թ. վճռով «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել.  խոշոր արտադրողը պարտքեր է կուտակել ինչպես պետության, այնպես էլ աշխատողների և կաթ մատակարարող գյուղացիների նկատմամբ: Այժմ «Աշտարակ կաթի» սեփականատերն է «Պարգև» ՓԲԸ-ն: 

«Հայ տնտեսավարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն փորձում է գումար շորթել 240 մանրածախ տնտեսավարողներից։ Ըստ նրա, «Աշտարակ կաթ»-ում գործում է հանցավոր խումբ. մանրածախ տնտեսավարողները մինչև 2016 թվականը ապրանքներ են ստացել առաքիչներից, վճարել դրա դիմաց։ Առաքիչները հաջորդ այցերին տնտեսավարողներին տվել են գումարների անդորրագրերը, նոր ապրանք տվել, գանձել կանխիկ գումարը։ Ըստ նրա, խաբեությամբ փորձ է արվում շորթման ենթարկել 240 մանրածախ տնտեսավարողների:

Ավելի վաղ հրավիրված մամուլի ասուլիսում տնտեսավարողներ Էդուարդ Կոշտոյանը և Լուսյա Հարությունյանը հայտարարել են, որ խոսքը մեծ գումարների մասին է՝ 200 հազարից մինչև 5 մլն դրամ, ընդ որում, այդ գումարներն արդեն բազմապատկվել են:  Ընկերությունը նրանց նման ևս 238 տնտեսավարողներից է գումարներ պահանջել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am