Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն այս շաբաթվա ընթացքում պաշտոնապես առաջադրելու է Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ հաջորդ նախագահի պաշտոնում

ՀՀԿ-ն այս շաբաթվա ընթացքում պաշտոնապես առաջադրելու է Արմեն Սարգսյանի 
թեկնածությունը ՀՀ հաջորդ նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Անհրաժեշտ է պատգամավորների մեկ քառորդի ստորագրություններն առաջադրման համար, և այս շաբաթվա ընթացքում մենք արդեն այդ ստորագրությունները կհավաքենք և արդեն պաշտոնապես կառաջադրենք ՀՀԿ խմբակցության անունից Արմեն Սարգսյանին որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու»,- ընդգծեց Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am