Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Amazon-ն ստեղծողն սկսել Է ժամացույց կառուցել 10 հազար տարվա համար

Amazon-ն ստեղծողն սկսել Է ժամացույց կառուցել 10 հազար տարվա համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն սկսել Է մեխանիկական ժամացույցի կառուցումը, որն առանց մարդու միջամտության կաշխատի տասը հազար տարի: Այս մասին նա պատմել Է իր Twitter-ում եւ զետեղել Է սարքի մոնտաժման մասին տեսահոլովակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«500 ֆուտ (152,4 մետր) բարձրություն, ամեն ինչ մեխանիկական Է, գործողության մեջ Է դրվում ցերեկային եւ գիշերային ջերմաստիճանային ցիկլերով»,-գրել Է ձեռնարկատերը:

Ինչպես ճշտում Է Fox News-ը, Բեզոսը նախագծում ներդրել Է 42 միլիոն դոլար: Ժամացույցը կառուցվում Է արեւմտյան Տեխասում՝ լեռան խորքում: 2011 թվականին գործարարը դրա մասին այսպես Է ասել. «Տասը հազար տարում Միացյալ Նահանգները կդադարի գոյություն ունենալ: Ամբողջ քաղաքակրթություններ կզարգանան ու անկում կապրեն: Կներդրվեն կառավարման նոր համակարգեր: Դուք չեք կարող պատկերացնել աշխարհը՝ ոչ ոք չի կարող, բայց մենք կփորձենք այս ամենով անցնել ժամացույցի միջոցով»:

Ժամացույցի տեղակայումն ավարտելու ստույգ ժամկետ առայժմ չկա: Նշվում Է, որ սարքն այցելուների համար կբացեն, երբ ամեն ինչ պատրաստ լինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am