Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել հրադադար հաստատել Արեւելյան Գութայում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել հրադադար հաստատել Արեւելյան Գութայում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը փետրվարի 20-ին տագնապ Է հայտնել Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում իրադրության սրվելու կապակցությամբ, որտեղ, ստացվող հաղորդումների համաձայն, վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ Է սպանվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ Է արել Ռուսաստանին, Իրանին եւ Թուրքիային՝ հրադադարի հասնել այդ շրջանում, որն անցյալ տարվա մայիսին ստորագրված համաձայնագրին հաապատասխան ներառված Է անվտանգության գոտիների ցուցակում:

Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի գրավոր հայտարարության մեջ ասված Է, որ Արեւելյան Գութայում բնակվող գրեթե 400 հազար մարդ ենթարկվում Է ավիահարվածների ու գնդակոծումների: «Սիրիայի կառավարական զորքերի կողմից այդ շրջանի պաշարման հետեւանքով մարդիկ հարկադրված են ապրել Էքստրեմալ պայմաններում, այդ թվում՝ անբավարար սնվելով: Նաեւ հաղորդումներ կան այն մասին, որ երկուշաբթի օրվանից Արեւելյան Գութայում զոհվել Է ավելի քան հարյուր մարդ, ներառյալ առնվազն 13 երեխա: Հինգ հիվանդանոցներ ու բժշկական կլինիկաներ ենթարկվել են ավիահարվածների, ավելի քան 700 մարդ շտապ տարհանում Է պահանջում բժշկական նկատառումներով»,- նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am