Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Պոլիկլինիկաները և ամբուլատորիաները երեք տարում իրականացրել են 1 մլն 382 հազար սկրինինգային հետազոտություն


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում 2015թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 1 մլն 382 հազար սկրինինգային հետազոտություն: Այդ թվում` 35-68 տարեկան շուրջ 713 հազար քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ, ինչպես նաև շուրջ 455 հազար քաղաքացու մոտ իրականացվել է արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն։ Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հայաստանում, ինչպես  և եվրոպական տարածաշրջանում լուրջ մարտահրավեր են ոչ վարակիչ հիվանդությունները։ Մեր բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են մոտ 80%։ Առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են (48%), երկրորդ տեղում` չարորակ նորագոյացոությունները (20%), ապա` շաքարային դիաբետը` (4.9%)։  

2015թ. հունվարից մեկնարկած սկրինինգային հետազոտությունները միտված են հենց այս հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, վերահսկմանը, ինչպես նաև մահացության նվազեցմանը:

Բնակչության ռիսկային խմբերի շրջանում սկրինինգային հետազոտությունները շարունակվել են նաև անցած տարի:

2015թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում իրականացվել է շուրջ 1 մլն 382 հազար սկրինինգային հետազոտություն: Այդ թվում` 35-68 տարեկան շուրջ 713 հազար քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ, ինչպես նաև շուրջ 455 հազար քաղաքացու մոտ իրականացվել է արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն։ Կանանց 30-60 տարիքային խմբում իրականացվել է շուրջ 170 հազար ՊԱՊ թեստի հետազոտություն, ինչպես նաև հղիության 36-38 շաբաթական ժամկետում` շուրջ 44 հազար մեզի և արյան երրորդ հետազոտություն: Նշենք, որ սկրինինգային ծրագրի շրջանակում ֆինանսավորվում է հղիության 36-38 շաբաթական ժամկետում մեզի և արյան հավելյալ 3-րդ հետազոտությունը:

Սկրինինգային հետազոտությունների իրականացման մշտադիտարկման արդյունքները վկայում եմ բարձր կազմակերպվածության մասին։

Ցավոք, արձանագրվել է կանանց ոչ բավարար մասնակցություն արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով իրականացվող ՊԱՊ թեստի հետազոտությանը։ Մի կողմից, մեր կանայք դեռևս շատ չեն կարևորում իրենց  առողջությունը, մյուս կողմից` առանց գանգատների բժշկին դիմելը մեզանում դեռևս  կենսակերպ չի դարձել։

Սա Հայաստանում առաջին մեծածավալ  սկրինինգային ծրագիրն է: Նշենք, որ 2012թ. կանանց շրջանում իրականացված ՊԱՊ թեստ հետազոտություններին մասնակցությունը կազմել է 10.2%։

Նախարարությունը բնակչությանը հորդորում է ընթացիկ տարում առավել ակտիվորեն մասնակից դառնալ կանխարգելիչ կարևոր այս ծրագրին»։  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ