Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կադաստրի պետական կոմիտե մուտքագրված քաղաքացիների դիմում-բողոքների թիվը նախորդ տարի նվազել է

Կադաստրի պետական կոմիտե մուտքագրված քաղաքացիների դիմում-բողոքների թիվը 
նախորդ տարի նվազել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների կողմից 2017-ին ընդունվել է 19.2 տոկոսով շատ դիմում, քան 2016-ին: Քաղաքացիների դիմում-բողոքների թիվը նախորդ տարի նվազել է 83-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

«Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների կողմից 2017-ին ընդունվել է 402402 դիմում, որը նախորդ տարվա համեմատ աճել է 19.2 տոկոսով, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության առցանց համակարգ մուտքագրվել է 11215 դիմում: 2017-ին նոտարների կողմից ընդունվել է 23520 դիմում, որը նախորդ տարվա համեմատ աճել է 37.4 տոկոսով: Նույն ժամանակում «Հայփոստ»-ի և ՀՀ բանկերի կողմից ստացվել է 1896-ը»,-ասաց կոմիտեի նախագահը:

2017-ին Կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում ստորագրությունների իսկության ճանաչմամբ անվճար կնքվել է 18069 պայմանագիր, որոնց քանակը 2016-ի համեմատ աճել է 22.3 տոկոսով: 2017-ին կոմիտե մուտք է եղել 1383 դիմում-բողոք: Սարգսյանի փաստմամբ՝ կոմիտեի նախագահի և տեղակալների մոտ յուրաքանչյուր երկուշաբթի ընդունելություններին մասնակցել է 170 անձ: 2016-ի համեմատ 83 անձով նվազել է քաղաքացիների բողոքները:

Ըստ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստորաբաժանում մուտքագրված դիմումների՝ Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրվել է գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ  33212 տեղեկատվություն: 2016-ին այն կազմել է 24641, այսինքն՝ աճել է 34.8 տոկոսով: Դրանից պետական կառավարման մարմիններին անվճար տրամադրվել է 13595 տեղեկատվություն՝ 2016-ի համեմատ աճելով 14. 84 տոկոսով: Իսկ քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվել է 19617 տեղեկատվություն՝ 2016-ի համեմատ գրանցելով 53. 22 տոկոս աճ: «Ինչպես նաև ընթացք է տրվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների, սահմանափակումների և դրանց վերացման վերաբերյալ շուրջ 270160 որոշումների կատարմանը: 2016-ի համեմատ աճը կազմել է 11 տոկոս»,-եզրափակեց Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am