ԵՄ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ի պատժամիջոցները վերաբերեն միության առեւտրին. Եվրահանձնաժողով
16:29, 20 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ի պատժամիջոցները վերաբերեն հանրակցության առեւտրի ինդուստրիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Մենք պատրաստ ենք օպերատիվ կերպով ու համամասնորեն պատասխանել, եթե ԱՄՆ-ը դիպչի մեր արտահանմանը: Մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք, որպեսզի պաշտպանենք ԵՄ-ի ինդուստրիան»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում