Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունները համատեղ հակաահաբեկչական վարժանքեր են անցկացնելու

ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունները համատեղ հակաահաբեկչական վարժանքեր են անցկացնելու

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի հատուկ ծառայությունները 2018 թվականին համատեղ հակաահաբեկչական վարժանքեր կանցկացնեն Համագործակցության վեց երկրների տարածքում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը, որը ելույթ Է ունեցել ԱՊՀ-ի մասնակից պետությունների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների 11-րդ խորհրդակցության ընթացքում:

«Ընթացիկ տարվա օգոստոսին կամ սեպտեմբերին վարժանքներ են տեղի ունենալու վեց պետությունների տարածքում: Դրանք կանցկացվեն երկու փուլով: Վարժանքների եզրափակիչ փուլի հիմնական մասը կընթանա Ղրղզստանի տարածքում: Մենք արդեն երկրորդ տարին Է՝ մշակում ենք այսպես կոչված ռազմաոստիկանական գործողություններ, որոնք լուրջ միջազգային վահան կդառնան այն սպառնալիքների համար, որոնք կարող են նպաստել իրադրության սրմանը Կենտրոնական Ասիայում»,-ասել Է Նովիկովը:

Նա նշել Է, որ ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունների միջեւ հաստատվել են պրոֆեսիոնալ հարաբերություններ: «Դա մեկ անգամ եւս ընդգծում Է այն, որ մենք պատրաստ ենք դիմագրավել ցանկացած մարտահրավեր ու սպառնալիք, գործել փոխհամաձայնեցված, ինչպես նաեւ միմյանց օգնություն ու աջակցություն ցուցաբերել ցանկացած կրիտիկական իրավիճակում»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am