Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա երկու շաբաթից՝ Աստանայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Երկու շաբաթ անց Աստանայում Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավոր երեք երկրները կհանդիպեն ԱԳ նախարարների մակարդակով, որպեսզի նվազեցնեն լարվածության մակարդակը Սիրիայում, և որպեսզի այնուհետև նախապատրաստեն Ստամբուլում գագաթնաժողովի անցկացումը, որպեսզի այնտեղ զբաղվեն քաղաքական կարգավորմամբ»,- ասել է Զարիֆը:

Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան ու Թեհրանը սերտորեն համագործակցում են ահաբեկչության և Սիրիայում ծայրահեղականության դեմ պայքարում: «Մենք հաջողակ ենք եղել այդ գործում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:  

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ