Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Երևանի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Շնորհակալություն հայտնելով աշակերտներին հաճելի անակնկալի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գրքի նշանակությունը սերունդների կրթության ու դաստիարակության հարցում և նկատել, որ ի պատիվ երեխաների ծնողների և ուսուցիչների` այսօր ունենք հայրենանվեր ու հայեցի դաստիարակված սերունդ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկ անգամ ևս շնորհավորելով երեխաներին օրվա առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալ տանտիրոջ իրավունքով իր հերթին գրքեր է նվիրել երեխաներին և մաղթել նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դպրոցականները խոստացել են, որ կշարունակեն լավ սովորել և դառնալ մեր երկրին ու պետությանն արժանի քաղաքացիներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ