Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանին տեսնելուն

Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանին տեսնելուն

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում տեսնելուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանը կշահի դրանից, քանի որ Սարգսյանը մի մարդ է, ով ունի երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլական։

Հայ հեղափոխական դաշնակցության կենտրոնական գրասենյակում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ նախարարն ասաց, որ իրենք անդրադարձել են կրթության ոլորտի խնդիրներին։

«Մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ հարցն ամբողջությամբ պետք է լուծվի բովանդակությամբ։ Պարոն Սարգսյանը շատ օգտակար կարող է լինել իր քեմբրիջյան փորձով։ Այն մասնագիտությունները, որոնք մենք ուսուցանում ենք, աշխարհում առաջիկա 6-7 տարվա ընթացքում կարող են գոյություն չունենալ»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը։

Նա եզրափակեց, որ գիտության ոլորտը բարելավելու համար պետք է ունենալ համապատասխան պայմաններ և վերջին կարգի սարքավորումներ։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am