Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Տոկիոյում և Երևանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք է հաղորդել հայ- ճապոնական համագործակցությանը

Տոկիոյում և Երևանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք է հաղորդել հայ-
ճապոնական համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենում` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին հանդիպել է Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով ճապոնացի գործընկերոջը` նախարար Նալբանդյանը նշել է, որ այս շաբաթը Հայաստանում բավականին հագեցած է եղել ճապոնական օրակարգով՝ ստորագրվեց ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, Երևանում էր գտնվում Ճապոնիայի փոխարտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը խորհրդանշական է համարել, որ այս «ճապոնական շաբաթը» եզրափակվում է Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարների հանդիպումով։

Զրուցակիցներն ընդգծել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգ տարիների ընթացքում հայ-ճապոնական կապերը դինամիկ զարգացել են` ընդգրկելով համագործակցության բազմաթիվ ոլորտներ։ 

Էդվարդ Նալբանդյանը և Տարո Կոնոն գոհունակությամբ արձանագրել են, որ Տոկիոյում և Երևանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք հաղորդեց տարբեր բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը։

Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը և Տարո Կոնոն ընգծել են երկկողմ հաճախակի շփումների ու փոխայցելությունների անհրաժեշտությունը։ Զրուցակիցները կարևորել են ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը։

Նախարարները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ:

Տարո Կոնոն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է Կորեական թերակղզում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Ճապոնիայի մոտեցումների մասին։

Նախարար Նալբանդյանը Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]