Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ALDE-ն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

ALDE-ն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանս (ALDE) կուսակցությունը սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Փետրվարի 16-ին Հայ ազգային կոնգրես կուսակցության գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կուսակցության փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսենը:

«Մենք գիտակցում ենք, որ սա շատ բարդ խնդիր է, և այստեղ լուծման հասնելու համար պետք է զգուշավոր լինել և գիտակցել, որ խնդիրը լուծելու համար ժամանակ է պետք: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է տանի այս խնդրի լուծման առաջավոր դերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մորտենսենը:

Նրա խոսքով` որևէ հակամարտություն կարգավորելու համար անհրաժեշտ է ջանքեր թափել լուծումներ գտնելու և վստահության ամրապնդման համար, այլ ոչ թե հանդես գալ ապակառուցողական դիրքորոշմամբ: Հենրիկ Բախ Մորտենսենը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենք լիովին աջակցում են ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am