Մեծ Բրիտանիայի ընկերությունների ղեկավարները Brexit-ի «փոխզիջումային» տարբերակ են առաջարկել
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խոշոր ընկերությունների ղեկավարները Brexit-ի «փոխզիջումային» տարբերակ են առաջադրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Տնօրենների ինստիտուտը (խոշոր ընկերությունների ղեկավարներին միավորող կազմակերպություն) այսօր առաջարկել Է Եվրամիության հետ ապագա առեւտրական համաձայնագրի փոխզիջումային տարբերակ, որը թույլ կտա Էապես կրճատել ԵՄ-ի հետ առեւտրական արգելքները՝ միաժամանակ հնարավորություն ստեղծելով Մեծ Բրիտանիայի համար առեւտրական համաձայնագրեր կնքելու այլ երկրների հետ»,- ասված Է ինստիտուտի հայտարարության մեջ:
Ընկերությունների ղեկավարները կառավարությանն առաջարկել են ԵՄ-ի հետ համաձայնության գալ «մասնակի մաքսային միության» շուրջը, որը կներառի արդյունաբերական ապրանքները եւ մշակում անցած գյուղատնտեսական մթերքները:
«Դա թույլ կտա պահպանել Բրիտանիայի համար որոշ հանգուցային արդյունաբերական ոլորտների մրցունակությունը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով ապագա կառավարություններին կատարելու առեւտրի ոլորտում անկախ քաղաքականություն ապահովելու խոստումը»,- նշված Է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում