Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զինդատախազության նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար

Զինդատախազության նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինվորական դատախազության նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից, գործը վարույթ է ընդունել Երևան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը:

«Արմեն Համբարձումյանը, ունենալով զորակոչի կազմակերպման բնագավառի մասնագիտական գիտելիքներ, 2015-ի մարտին իրեն դիմած ծանոթից` Սերգեյ Հակոբյանից տեղեկացել է վերջինիս ցանկության մասին` զորակոչային տարիքի հասած որդուն` Հովհաննես Հակոբյանին, առողջական խնդիրների առկայության հիմքով, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը կարգավորելու վերաբերյալ: Համբարձումյանը պահանջել և ուսումնասիրել է զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ Սերգեյ Հակոբյանին դրդել է… 2 միլիոն 826 հազար 780 ՀՀ դրամին համարժեք 6 հազար ԱՄՆ դոլար կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց` վերջիններիս լիազորությունների շրջանակներում իր որդու օգտին գործողություններ կատարելու համար»,- նշված է մեղադրական համառոտ բովանդակության մեջ:

ՀՀ զինվորական դատախազության նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով),178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խարդախություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խոշոր չափերի խարդախություն և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդչության փորձ) հատկանիշներով:

Զորակոչային տարիքի հասած որդու հորը`  Սերգեյ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի  (կաշառք տալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am