Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Ջենիֆեր Էնիսթոնը բաժանվում Է ամուսնուց. TMZ


ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, որը հայտնի Է Ռեյչել Գրինի դերով «Ընկերները» սերիալում (Friends, 1994-2004) եւ նրա ամուսինը՝ դերասան եւ սցենարիստ Ջասթին Թերուն, հայտարարել են, որ ամուսնալուծվում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ պորտալը:

«Մենք լավագույն բարեկամներն ենք, որոնք որոշել են, որ իրենց ճանապարհները պետք Է բաժանվեն, բայց մենք ցանկանում ենք շարունակել մեր թանկ բարեկամությունը»,- պորտալը մեջբերել Է դերասանների հայտարարությունը:

Հրատարակության տվյալներով՝ զույգը ամուսնալուծվելու որոշումն ընդունել Է 2017 թվականի վերջին: Դերասանները նշանվել Էին 2012 թվականին՝ այն բանից յոթ տարի անց, երբ Էնիսթոնը բաժանվեց ամերիկացի դերասան Բրեդ Փիթից: Էնիսթոնը եւ Թերուն ամուսնացել Էին 2015 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ