Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

2017 թվականին քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 566 քրեական գործ

2017 թվականին քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 566 
քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2017 թվականին ՀՀ ՔԿ մարմինների, ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017 թվականին նկատվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի աճ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 2017 թվականի ընթացքում քննվել է 566 քրեական գործ՝ 2016-ի 534-ի դիմաց։ 

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 92 քրեական գործ (2016թ.՝ 77 քրեական գործ), 29 քրեական գործ ուղարկվել է նախաքննություն իրականացնող այլ մարմին՝ ըստ ենթակայության, միացվել է 42 քրեական գործ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]